Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի...

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 953-ի, հայտնում  է Stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 2 նոր դեպք, ապաքինվել է 830 մարդ:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Նշվում է նաև, որ կարանտինացված է 3828 մարդ, բժիշկների հսկողության տակ է 192 պացիենտ: