Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ...

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը։ Այդ մասին հայտնել է երկրի Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, գրում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերջերս էր վերադարձել Իտալիայից։

«Պացիենտի վիճակը կայուն է»,- ասել է նա։