Վրաստանում կորոնավիրուսով է վարակվածների թիվը...

ՌԻԱ Նովոստի-ն, հղում անելով Վրաստանում կորոնավիրուսի տարածման մոնիտորինգի նպատակով ստեղծված stopcov կայքին, հայտնում է, որ երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 208 մարդու մոտ․ 46-ն արդեն ապաքինվել են: Գրանցվել է մահվան 3 դեպք։ Երեկ վարակակիրների թիվը 196 էր։