Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանց...

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկերաձեն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի համաճարակ թույլ չտալու համար, հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը։