Վրաստանի խորհրդարանի խոսնակը կայցելի Հայաստան

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն իր առաջին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Ինչպես հայտնել է պատգամավորը, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց: