2018 թվականին հայտնի դարձավ, որ Վրաստանի Հանրապետությունն արգելել է հացահատիկի տեղափոխումը ավտոտրանսպորտով՝ իր երկրի տարածքով։ Այս որոշումը հատկապես մեծ ազդեցություն էր ունենալու Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր երկիր ներկրվող ցորենը և մյուս հացահատիկները հիմնականում ներկրվում են Վրաստանի տարածքով։
Վրաստանի Հանրապետության կառավարության այս որոշումը բողոքի ալիք բարձրացրեց վրացի վարորդների շրջանում, քանի որ այդ որոշմամբ նրանք զրկվում էին իրենց եկամուտների մի մասից։ Հայաստանի կառավարությունը ևս խնդիրներ էր տեսնում այս որոշման մեջ և բանակցություններ էր վարում։
Պաշտոնական Թբիլիսին 2018 թվականի սեպտեմբերի 20-ին որոշեց մեկ տարով հետաձգել Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը՝ վարորդների շարունակական ցույցերից հետո: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի Հայաստան կատարած այցից հետո այդ ժամկետը հետաձգվեց մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։
Արդեն 21 օր է Վրաստանի կառավարության սահմանած վերջնաժամկետը լռացել է և մամուլում տեղեկություններ չեն հայտնվել նոր պայմանավորվածությունների մասին։ Կառավարությունից մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ այս մասով, իսկ հացահատիկ ներկրող ընկերությունների որոշ ներկայացուցիչներ տեղեկացնում են, որ դեռևս հնարավոր է մեքենաներով բերել, բայց ամեն պահի Վրաստանի իշխանությունները կարող են արգելել։
Մեր ուսւոմնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում թանկացումներ են նկատվում։ Մեկ կիլոգրամ ցորենը, գարին, ալյուրը որոշ դեպքերում թանկացել է 25 դրամով։