Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել...

Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանների հայցը՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վճռի չեղարկման վերաբերյալ։ Այն նախատեսում էր 3 տարվա բանտարկություն՝ «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգլիանիի սպանության գործով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը։

Սա Վրաստանում նախկին նախագահի դեմ հարուցված միակ գործը չէ։ Նույն տարվա հունիսին Սաակաշվիլին հեռակա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով։ 2013 թվականին Սաակաշվիլին լքել է երկիրը։