Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը սադրիչ հայտարարություն է տարածել, որով չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները և միևնույն ժամանակ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի
Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, 2020-ի մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Վրաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ խաղաղ ճանապարհով, հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: