Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանի...

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը կռվախնձոր է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Նախօրեին վրացի սահմանապահները տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում սահմանազատման աշխատանքները շարունակվում են:

«Ալիք Մեդիա»-ն տեսանյութ է հրապարակել վրաց-ադրբեջանական սահմանագծից: