ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա:
Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության,գոռգոռոցների,ճղճղոցների:
Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ' հո անել չէ:
Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է,թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա ,ասել ա էլի» տրամաբանությամբ:
Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք' առավել ևս չկա:
Ողբերգություն է ,երբ ղեկավարդ մանկամիտ է:
Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:
Հ.Գ.
Իսկ նրանց,,ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ' հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն»»: