2008 թվականից սկսած՝ «Մարտի 1»-ի գործը Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկն է եղել։ Տարիներ շարունակ արմատական ընդդիմադիրները փորձել են այս հարցը շահարկելով՝ ճնշում գործադրել օրվա իշխանությունների վրա։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո «Մարտի 1»-ի գործը առավել կարևորվեց և դարձավ ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։
Այս գործի քաղաքական շահարկումների արդյունքում որոշ խմբեր կարողացան դիվիդենտներ շահել և իրենց տեղը գտնել «արևի տակ»։ Փորձենք հասկանալ, թե ովքեր և ինչպես են շահել «Մարտի 1»-ի գործով։
Առաջինն, իհարկե, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանն են։ Նրանք, նախ, կարևորագույն պաշտոններ զբաղեցրեցին, քանի որ նոր իշխանություններին խոստացել էին երկաթյա ապացույցներով գործ պատրաստել, և, ըստ օդում կախված լուրերի, ամեն ամիս «հաստափոր» ծրարով պարգևատրումներ են ստանում։ Ի դեպ, ասում են՝ այդ ծրարները բավական ծանր քաշ ունեն։
Հաջորդ՝ ամենամեծ շահողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն ու դատախազ Պետրոս Պետրոսյանն են։ Այս երեքի համար «Մարտի 1»-ի գործը հնարավորություն է տվել պահպանել իրենց աթոռները։ Ըստ օդում կախված լուրերի՝ նրանք ևս հաստափոր պարգևատրումներ են ստանում։ Ի դեպ, Գլխավոր դատախազն ու Կարեն Բիշարյանը նախկին իշխանությունների ժամանակ մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին՝ զանգվածային անկարգրություններ հրահրելու մեջ։
«Մարտի 1»-ի գործը տասը տարի իր համար այցեքարտ սարքած փաստաբան Վահե Գրիգորյանը ևս շահողների թվում է։ Նա այս գործով կարողացավ հանրային կերպար ստեղծել իր համար, իսկ հիմա ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ։ Եթե չլիներ «Մարտի 1»-ի գործը, ապա դժվար էր պատկերացնել, թե որտեղ էր լինելու Վահե Գրիգորյանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այս գործի շահողներից էր։ Նա ինքն է ժամանակին այդպես արտահայտվել։ Հիշեցնենք, որ իր և Ալիկ Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ժամանակ Տեր-Պետրոսյանը ասել էր, որ ամեն բան ըստ ծրագիրի է գնում։ Եվ սա այն դեպքում, երբ հայտնի էր, որ բախումների արդյունքում 8 զոհ է արձանագրվել։ «Մարտի 1»-ի գործը միակ առիթն է, որով Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական դաշտում։
Այս ամբողջ պատմությունից կրկնակի տուժողներ են զոհերի հարզատները։ Նախ՝ նրանք կորցրել են իրենց ընտանիքի անդմաներին, իսկ երբ այդ զոհերի հանգամանքը քաղաքականապես օգտագործած անձիք եկել են իշխանության, պարզվում է, որ անհնար է բացահայտել մահվան հանգամանքները և հարզատներին տալ հստակ պատասխաններ, թե ով ինչ պայմաններում է մահացել։