Ովքեր են եղել Ղասեմ Սուլեյմանիի սպանության օպ...

Ինչպես հայտնի է, իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին լիկվիդացնելու օպերացիայի հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լիկվիդացիայի օպերացիան կազմակերպվել է խիստ գաղտնիության պայմաններում եւ իրականացվել ազգային հետախուզական ծառայության կողմից։

Օպերացիան նախապատրաստել են՝ Սպիտակ տան շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվանին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ փոխնախագահ Մայք Փենսը։

Բավական հետաքրքիր է այն, որ այս նեղ շրջանակը բավական միավորիչ հանգրվաններ ունեն։ Բացի այն, որ բոլորն էլ նախագահական վարչակազմն են ներկայացնում եւ իրավաբաններ են, նրանք նաեւ առավել կամ նվազ չափով ամերիկյան տարբեր շրջանակների շահեր են ներկայացրել Մերձավոր Արեւելքում։

Փոխնախագահ Մայքլ Փենսը երկար ժամանակ կապված է եղել Gephard ընկերության հետ, որը աշխատել է Թուրքիայի հետ։ Մայք Պոմպեոն քաղաքացիական ժամանակներում համարվել է Sentry International-ի նախագահը, որը նավթավերամշակման սարքավորումներ է մատակարարել եւ ունեցել է սեփական մասնավոր զինվորական ընկերությունը։ Օ՛Բրայենը Քոնդոլիզա Ռայսի ժամանակներում եղել է պետական եւ մասնավոր սեկտորի խառը մասնակցությամբ գործակցային կառույցի համանախագահը, որը զբաղվել է Աֆղանստանի օրենսդրության բարեփոխումներով։ Մալվանին 2016 թվականին գլխավորել է ԱՄՆ նախագահի վարչակազմի վարչա-բյուջետային վարչությունը եւ կոորդինացրել է հատուկ ծառայությունների եւ Պենտագոնի՝ Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում իրականացվող միջոցառումների ֆինանսավորումը։

Ռուսական վերլուծական որոշ շրջանակներ կարծում են, որ իրար հետ ինչ որ կերպ փոխկապակցված այս անձանց վերաբերյալ հնարավոր է, որ ինչ որ խոշոր կոռուպցիոն սկանդալային տեղեկություններ հայտնված լինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար գեներալ Սուլեյմանիի ձեռքի տակ։ Ու թեեւ Մայք Պոմպեոն եղել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը 2016-18 թթ, սակայն հատուկ ծառայությունների համայնքի հետ նրա կապը եղել է ընդգծված քաղաքական եւ հատուկ ծառայություններին հատուկ օպերատիվ պրակտիկային նա եղել է բացարձակապես անծանոթ։

Նրա պատասխանատվության դաշտում Լենգլիում եղել է ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի շահերի համատեղման ապահովումը Մերձավոր Արեւելքում։ Պոմպեոն նաեւ իրականացրել է այն «բարեգործական հիմնադրամների» գործունեության կուրացիան, որոնք ապահովել են «Իսլամական պետության» ֆինանսավորումը՝ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի կողմից։ Հենց նրանց միջոցով է գնվել եւ Սիրիա ուղարկվել ԻՊ համար նախատեսված ամերիկյան եւ բրիտանական ժամանակակից սպառազինությունները։

Աղբյուրը` Regnum գործակալություն

Թարգմանությունը` Politik.am