Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վլադիմիր Գասպարյանը հրաժարական կտա՞

Վլադիմիր Գասպարյանը հրաժարական կտա՞

vovaԵրևանում տեղի է ունեցել հայտնի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի, հոր՝ Վալոդ Վարդանյանի հոգեհանգստը :

Shabat.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Վալոդ Վարդանյանի հոգեհանգստին ներկա են եղել իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրանը, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, քրեական հեղինակություն՝ Զապը, ով վերջերս էր ազատ արձակվել: Հանգուցյալ Վալոդ Վարդանյանի որդին՝ Վստրեչի Ապերը, ներքաշված է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերի մեջ:

Այս ֆոնին հետաքրքիր է հիշել մի քանի պաշտոնանկություններ ոստիկանությունում, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Սույն թվականի մարտի 2-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը, Արագածոտնի մարզային բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը։

«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ, երկուսն էլ աշխատանքից ազատվել էին հանցաշխարհի հետ սերտ հարաբերությունների և առավելապես վերջին շրջանում նրանց մասնակցությամբ և ընկերակցությամբ կերուխումներին մասնակցելու համար։ Հայտնի է, որ մինչ Շիրակի մարզում նշանակվելը Գրիշա Ամիրխանյանը Կոտայքի մարզի վարչության պետն էր։

Ամիսներ առաջ տարածվող լուրերը իսկապես գովեսի էին արժանի և թվում էր, թե  Վլադիմիր Գասպարյանը որոշել է կտրել ոստիկանների կապը քրեականների հետ: Իսկ հիմա պարզվում է քրեական հեղինակության հոր հոգեհանգստին հենց ինքն է մասնակցել: Տեղեկատվությունը չի հերքվել ու եթե ոստիկանապետը հարգում է իր կողմից առաջ քաշված սկզբունքները, ապա նա պետք է հրաժարական տա:

Հ.Գ. Այս կերպ նա կապացուցի, որ օրենքը, որի պաշտպանը իր ղեկավարած համակարգն է իսկապես հավասար է բոլորի համար:

 

 

Դիտվել է 5,057 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy