Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույց...

Ոստիկանական հատուկ ջոկատը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։

Հարյուրավոր ոստիկաններ վահաններով, հատուկ հանդերձանքով եւ մահակներով շրջապատել են Վրաստանի խորհրդարանի շենքը պարագծով եւ ժամը 17.00-ին սկսել ցրել ընդդիմության ցույցը։

Օգտագործելով վահանները՝ ոստիկանությունը սեղմել է բողոքողներին, այդ թվում եւ ընդդիմության առաջնորդներին։ Գործողությունից առաջ միացվել է հատուկ ձայնային նախազգուշացումը։ Բայց ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն պատրաստվում ցրվել։ Նրանք դեմքով կանգնել են դեպի ոստիկանները՝ վեր պարզած ձեռքերով։ Ոմանք պառկել են ասֆալտին։ Այսպես ցուցարարներն ընդգծել են, որ իրենց բողոքը կրում է խաղաղ բնույթ։

Ոստիկանությունն օգտագործել է նրանց դեմ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ի տարբերություն հունիսի 20 բողոքի ակցիայի՝ ոստիկանությունն այս անգամ ռետինե փամփուշտներ չի օգտագործել։ Առավել ակտիվ քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանությունը ձեռքերի վրա դուրս է հանել ակցիայից։ Ցուցարարները բղավում են՝ «Ստրուկներ», «Դիկտատուրա» եւ «Խայտառակություն»։

Արդեն ժամը 17.20-ին ոստիկանությանը հաջողվեց ցրել ցուցարարներին խորհրդարանի բոլոր մուտքերի մոտից։

Ցուցարարների ցրումը ոստիկանությունը շարունակեց նաեւ խորհրդարանի մոտի տարածքից։ Ոստիկանությունը մաքրում է վրանները, որ խփել են ցուցարարները վերջին երկու օրում Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի դիմաց։