Ոստիկանությունում հարցաքննությունից հետո դեռա...

Ոստիկանությունում հարցաքննությունից հետո դեռահասի մահը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում:

«Համակարգը սպանում է», «Համակարգը սպանեց Լուկային», «Ես ամաչում եմ ապրել այստեղ»՝ նման գրություններ են թողել քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած ակցիայի մասնակիցները Թբիլիսիում Ներքին գործերի նախարարության շենքի մոտ:

Դեկտեմբերի 10-ի գիշերը անհայտ անձը ներկել էր «Կանաչ դպրոցի» պատերը` շենքի ներսից և դրսից: Հաստատության ղեկավարությունը դիմել էր ոստիկանություն: Իրավապահ մարմինները հարցաքննել են վկաներին, այդ թվում՝ Լուկա Սիրաձեին:

Հիշեցնենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել՝ դեկտեմբերի 11-ին ցատկել էր բնակելի շենքի 9-րդ հարկից, երեկ հիվանդանոցում մահացել է: