Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

vostikanՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կ. Ղ.-ի անձնական օգտագործման “Տոյոտա Քեմրի” մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով վերջինիս նկատմամբ կատարվել է սպանության փորձ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` առանձնապես ծանր հանցագործության դեպքը սահմանված կարգով չի հաշվառել՝ հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ հիշյալ ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Վերջինս չի արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետևանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել:

Դիտվել է 394 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy