Ոստիկանության բարի համբա՞վն է արատավորվել. Կայացավ «SOS»-ի գործով առաջին նիստը (Photo, Video)

sos«Ոստիկանությունը վիրավորվել է Գ/7 ձևակերպումի՞ց»:

Այսօր՝ հուլիսի 28-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում մեկնարկեց  ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հայցադիմումը՝ ընդդեմ «SOS» հաղորդման հեղինակ և վարող Վիլեն Գայֆեջյանի դատական նիստը: Նշենք, որ նիստի դահլիճը լեփ լեցուն էր քաղաքացիներով, որոնց մեծ մասը չկարողացավ ներկա գտնվել դատաքննությանը՝ դահլիճի փոքր լինելու պատճառով:

 Հայցադիմումը ներկայացրել էին ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը: Այս գործով անդրանիկ նիստին ներկայացած ոստիկանության իրավաբանական վարչության պետը չցանկացավ, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները տեսաձայնագրեն նիստը, իսկ Վիլեն Գայֆեջյանը կողմ էր լուսաբանմանը: Նիստը նախագահող դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները 5 րոպե տեսանկարահանում իրականացնեն և վերջ: Ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ ոստիկանությունը վիրավորված է «SOS»  հաղորդման մեջ արված հայտարարություններից:

Վիլեն Գայֆեջյանի պաշտպանն էլ դատարանից պահանջեց ներկայացնել հայցադիմումի պատճենն ու պետտուրքի անդորագրերը և միջնորդեց դատարանին նիստը հետաձգել, որպեսզի  պաշտպանական կողմը ծանոթանա նյութերի հետ:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել և հաջորդ դատական նիստը նշանակեց  սեպտեմբերի 4-ին ժամը 15:00-ին:

Նշենք, որ նիստը երկու անգամ ընդմիջվեց: Դատարանը պահանջեց ամբաստանյալ Վիլեն Գայջեջյանին գրավոր լիազորի փաստաբանին իր պաշտպանությունն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ հայցվորները քաղաքացիական հայցով  դատարանից պահանջում են «հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել», իսկ «հրապարակային վիրավորանք» ըստ ոստիկանության հնչել է «G/7» թողարկման մեջ:

09 08 07 06 05 04 03 02 01

Դիտվել է 200 անգամ
 


Այս թեմայով