Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի ն...

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ։

Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվեց ու թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց հաշիշի նմանվող հեղուկ՝ 100 գրամից ավելի քաշով, ինչպես և 78 գրամից ավելի հաշիշի նմանվող կիսաչոր զանգված։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ հայտնաբերվածը տղամարդուն ուղարկվել է արտերկրից։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։