Ոստիկանության ծառայողները ծաղիկներ են խոնարհե...

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ: