Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել ե...

2019 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 651 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 182 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 63,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 104,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 31 նյութեր: Դրանցից
• 7-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
• 24-ով հարուցվել են քրեական գործեր, դրանցից
• 12-ը նախաքննության փուլում են,
• 8-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
• 2-ը կասեցվել են,
• 2-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։

2019 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 25 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 21 նյութեր (ընդ որում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը կարգապահական հանձնաժողովի կողմից քննության են առնվել կրկնակի):

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 23 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 17-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, 2 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները դադարեցվել են։