Ոստիկանապետի պարտականությունը կատարում է ոստի...

Արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հանդիպել է ոստիկանության աշխատակիցների հետ, հրաժեշտի և շնորհակալության խոսք ասել, հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի, իր գիտելիքով և փորձով պատրաստ է ոստիկանությանը նեցուկ լինել», - ասաց Ահարոնյանը։

Նա նաև նշեց, որ ոստիկանապետի պարտականությունը կատարում է ոստիկանության պետի առաջին տեղակալը։