Video. Ոստիկանապետի «բարեփոխած» ոստիկանությունը կանանց է ծեծում

0102Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է խոսում ոստիկանական բարեփոխումների մասին և նշում է, որ ոստիկանությունը այլևս նոր կերպար է ձեռ բերել: Հետևելով ոստիկանության վերջին շրջանի գործողություններին՝ իրապես կարելի է  նկատել, որ ոստիկանությունը «բարեփոխվել» է: Իհարկե «բարեփոխվել» է ոչ դրական իմաստով, սակայն փոփոխություններն ակնհայտ են:

Հիմա ոստիկանությունը կարողանում է շատ հանգիստ ծեծի ենթարկել սգավոր կանանց և մնալ անպատիժ: Հիմա ոստիկանությունը ավելի ազատ է բռնություններ կիրառում քաղաքացիական ակտիվիստների նկատմամ՝ հայտարարելով, որ հասարակական կարգ է պաշտպանում: Հիմա ոստիկանությունը կարող է ձերբակալել մարդկանց տանը «պոլի փետ» ունենալու համար:

 


Այս թեմայով