Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկաններն օդ են կրակել եւ ծեծել քաղաքացիների. ականատես լրագրող. քաղաքացիներ փորձել են միանան «Սասնա Ծռեր»-ին

Ոստիկաններն օդ են կրակել եւ ծեծել քաղաքացիների. ականատես լրագրող. քաղաքացիներ փորձել են միանան «Սասնա Ծռեր»-ին

9DE8D61B-C5B6-4A45-A26B-950902260185_w987_r1_sՄոտ երկու ժամ առաջ Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասի մի խումբ քաղաքացիներ փորձել են գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա Ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները փորձել են կանխել, որի հետեւանքով բախում է տեղի ունեցել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Lragir.am» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Նրա խոսքով՝ ոստիկնները քաղաքացիներին արգելեցին մոտենալ հատուկ պահպանվող տարածքին, որից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: «Ոստիկանները սկսեցին հայհոյել եւ կրակել օդ, իսկ քաղաքացիները, որպես պաշտպանություն, քարեր էին նետում ոստիկանական մեքենանների ուղղությամբ: Ոստիկանները Սարի թողում բարիկադներ էին սարքել եւ քաղաքացիներից մի քանիսին ծեծում էին: Ոստիկանները նույնպես վնասվածքներ ունեն, որովհետեւ այդ քարերից իրենց էլ էր կպնում: Իմ գործընկերոջ տեսախցիկն են խլել եւ ջնջել տեսանակարահանած նյութը»,- շարունակեց լրագրողը:

Միջադեպից հետո ոստիկանները մարդկանց բերման չեն ենթարկել, իսկ Սարի թաղի բնակիչները փակել են դեպի Խորենացի փողոց տանող ճանապարհներից մեկը եւ անվադողեր են կուտակում այդ տարածքում:

Դիտվել է 3,300 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy