Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ իր բազմաթիվ ելույթներում խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ահռելի կարողության մասին։ Փաշինյանը հանրությանը համոզում էր, որ այդ կարողությունը անցնում է 4 մլրդ դոլարը, ավելին, նա համոզված էր, որ իրենց իշխանության գալու դեպքում այդ ամենը կվերադարձվի պետությանը։
Այսօր արդեն գրեթե երկու տարի է Փաշինյանը իշխանության գլուխն է։ Նա այս ընթացքում հրահանգել է ամեն կերպ փնտրել և գտնել առեղծվածային 4 մլրդ դոլարը։ Իրավապահները արդեն երկու տարի է ջանք չեն խնայում, բայց դեռևս արդյունքի չեն հասել։
Մեր տեղեկություններով Հայաստանի անունից հարցումներ են ուղարկվել ավելի քան 120 պետության, որպեսզի տեղեկություններ ստանան Քոչարյանի և նրա ընտանիքի անդմաների ունեցվածքի վերաբերյալ, որը կարող է գտնվել այդ երկրների տարածքում։ Բոլոր այդ պետություններից Փաշինյանին չբավարարող պատասխաններ են եկել։
Ստացվում է, որ իշխանությունների համար արդեն իսկ պարզ է, որ 4 մլրդ դոլարի կարողության մասին Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները հեքիաթի ժանրից են եղել, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացնում, որպեսզի չդադարեն բացասական խոսակցությունները Քոչարյանի անձի շուրջ։