Որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 4...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 %՝ հավելելով, որ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց դրանք շատ ակտիվ չեն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ավելի քան 800 անուն ապրանքատեսակների մասով գործում է ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ, սակայն աստիճանաբար՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, այդ բացառությունները չեն գործելու: Դավիթ Անանյանը նշել է, որ մեքենաների համար մաքսատուրքերը կբարձրանան 2020 թվականի հունվարի 1-ից։

«Հայաստանը նախապես բանակցել ենք և 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ, թե դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես բանակցություններին, քննարկումներին չեմ մասնակցում»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը: