Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը. հարցնում է Հովհաննես Մանուկյանը

Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը. Հարցնում է նախկինԱրդեն տևական ժամանակ է, որ Հայաստանը չունի արդարադատության նախարար: Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո դեռևս նոր նախարարար չկա և Սերժ Սարգսյանը չի  էլ  շտապում ինչ-որ մեկին նշանակելու հարցում: Նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը դեևս չի պարզաբանում, թե ինչու է հեռացել  նախարարի պաշտոնից: Մինչ այս հարցը տանջում է բազմաթիվ մարդկանց, Հովհաննես Մանուկյանը շարունակում է իր հանգիստը:

Այսօր նա ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում տեղադրել է մի ընտանեկան լուսանկար, իսկ իր անձնական կայքում չի էլ նշել, որ այլև նախարար չի:

«hmanoukian.com»-ում դեռևս շարունակվում է մի հարցում, որով նախկին նախարարը դեռևս փորձում է պարզել.« Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը» և առաջարկում է իր տարբերակները:

Հետաքրքիր է՝ Մանուկյանը պաշտոնավարելու ընթացքում իմացա՞վ այս ահրցի պատասխանը, թե այդպես էլ անտեղյակ գնաց հանգստի:

Դիտվել է 276 անգամ
 


Այս թեմայով