Տեսանյութ. Ո՞նց կարելի է 8 տարի առաջ որդուս ի...

Քաղաքի համար հանելուկ է ո՞նց կարելի է 8 տարի առաջ որդուս իմ տնից, իմ ներկայությամբ տանեն, չվերադարձնեն, և ոչ ոքի չձերբակալեն: Այս մասին ասաց Կապանի բնակիչ Էմմա Հարությունյանը, ով այսօր Կառավարության մոտ էր եկել որդու՝  Արա Խաչատրյանի հետ կապված խնդիրը բարձրաձայնելու: 

Քաղաքացու պնդմամբ ևՙ ոստիկանությունը, և՚ Ազգային անվտանգության ծառայությունը գիտեն, թե ովքեր են իր որդուն տարել, սակայն նրանց ձերբակալելու և որդուն վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:

«Այն ժամանակ գրչի մի հարվածով գրել են, թե իմ տղան անհայտ կորած է: Երբ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրան հանդիպել եմ, ասաց, որ ոչ մի բան չի կարող անել: Հեղափոխությունից հետո հանդիպեցի, կանչեց պարոն Վանեցյանին, հանձնարական տվեց, որ որդուս գտնեն: Սակայն վերջինս ոչ մի բան չի անում, թեև ես հավատում եմ իր ուժերին, ինքը բարեխիղճ մարդ է: Հիմա որդուս գործերը տեղափոխել եմ Քննչական կոմիտե, գնում եմ այնտեղ գործը  գցում են ԱԱԾ-ի վար, ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի վրա»,- ասաց քաղաքացին:

Էմմա Հարությունյանը նաև հայտնեց, որ որդուն տանողներից երկուսը Մոսկվայում են, երկուսն էլ՝ Կապանում: 

Քաղաքացին այս կապակցությամբ կարճ զրույց ունեցավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանի հետ: 

Մանրամասն՝ տեսանյութում: