Դուք չեք պատկերացնի, թե ինչ ազնիվ են նրանք

glxavwԲաղրամյան պողոտայից «Ոչ թալանին» խմբի հեռանալուց հետո օրինաչափորեն առաջացած համակարգման խնդիրները աստիճանաբար լուծվում են։ Պետք ա արձանագրել, որ վարչախմբի կողմից իրականացրած «Պառակտում-հարձակում» օպերացիան չհաջողվեց, որովհետև Բաղրամյանի վրա մնացել են մարդիկ, որոնք էլ նահանջելու տեղ չունեն։ Տեղեկատվական բլոկադային ու շարժման վրա կազմակերպված կեղտ շպրտոցուն, որ ստեղծել էին մերձվարչախմբային լրատվամիջոցներն ու տարբեր տրամաչափի «մտահոգ աստղիկները», բլոգերները, «ֆեյսբուքահայերը», շուտով փոխարինելու կգա մարդկանց ինքնակազմակերպվածությունը։

Տարբեր խմբերի կողմից իրարից անկախ ստեղծվում են աշխատանքային խմբեր՝ հնարավորինս համակարգելու կազմակերպչական աշխատանքները։ Այդ խմբերի աշխատանքն էլ շուտով հնարավոր կլինի համակարգել։

Ինչ վերաբերվում ա բարիկադների վրա կանգնած տղաներին… Այո՛ նրանք պատգամավորներ չեն, այո՛ նրանք հանրային լայն զանգվածներին հայտնի չեն սերիալներից, նրանցից շատերը նույնիսկ գրանցված չեն սոց․ ցանցերում, գուցե խնդիրներ ունեն իրենց պահանջների ձևակերպման հետ, խիստ գրական հայերենով չեն հարցազրույցներ տալիս, բայց նրանք են պահել բարիկադները, նրանց գործին նվիրվածությունն ու ինքնազոհության պատրաստակամությունն ա, որ կանգնեցրել ա ոստիկանական զորքերը։ Քննադատելուց առաջ կամ նույնիսկ հետո, գնացեք օգնեք տղաներին, շփվեք հետները, դուք ավելի գրական ձևակերպեք նրանց պահանջները, որոնք վստահաբար համընկնում են ձեր պահանջներին։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ ազնիվ են նրանք, նույնիսկ եթե սկզբից բռի թվան, հետո դուք կգնահատեք նրանց հոգու մաքրությունը։ Մեծամասնությունը ինձ արդեն հարազատ են դարձել։ Նրանք, անկեղծորեն, ձեր օգնության կարիքն ունեն։

Բաղրամյանն էսօր աշխարհաքաղաքական գործոն ա դարձել, Բաղրամյանն էսօր խորհարդանշում ա մեր բոլորի անհամաձայնությունը վարչախմբի վարած հակապետական, հակասոցիալական քաղաքականության հետ, Բաղրամյանն էսօր Հայաստանի Հանրապետության նոր քաղաքացու կերտման կենտրոնն ա, անտեր մի՛ թողեք ձեր իսկ բարձրացրած խնդիրները։ Անտեր թողնելով Բաղրամյանն էսօր, դուք անտեր եք թողնում ինքներդ ձեզ՝ վաղը։

ՀԱՅԱՍՏԱՆ, ԳՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Գրում է Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով