Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկար...

Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, և ինչպես իրավապահները, որոնք հանրահավաքը ցրելիս գերազանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, չեն խուսափի պատասխանատվությունից, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Ոչ ոք անպատիժ չի մնա, և հետաքննությունը, որն ընթանում է հունիսի 21-ից՝ վառ օրինակ է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաև այն, այսպես կոչված, քաղաքական գործիչներն, անպատասխանատու մարդիկ, ովքեր մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով», - ասել է Բախտաձեն:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ հանրահավաքը ցրելն օրինական էր։ 

«Ոմանց մոտ կան հարցեր՝ արդյոք ոստիկանությունն օրինակա՞ն ուժ է գործադրել։ Անշուշտ, ո՛չ: Շատ հիվանդագին և ծանր է այն հանգամանքը, որ տուժել են մեր քաղաքացիները, և ես համերաշխություն եմ հայտնում նրանց այդ մասով: Մենք անպայման պետք է իրավական գնահատական տանք այն բոլոր դեպքերին, որոնցում, հնարավոր է, տեղ է գտել լիազորությունների գերազանցում», - ընդգծել է նա: