Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu), հայտնում է RazmInfo-ն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական Haqqin.az և virtual.az լրատվակայքերի թղթակից Էմիլ Մամմեդովը` նշելով, որ Բադալովն այսօր հուղարկավորվել է իր բնակավայր Նեֆթչալայում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 40 կորստի մասին։