Վնասել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմե...

Քիչ առաջ վնասել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան,- այս մասին փաստաբանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով վնասված մեքենայի լուսանկարը․

«Դուք ասում եք երկրում ատելության մթնոլորտ չկա: Կայանված մեքենայիս վրա խազերը երևի սիրուց դրդված են արել: Անողին ես ներում եմ, սա արել է կամ ուղորդված կամ ատելությունից դրդված»,-գրել է փաստաբանը․

Հիշեցնենք, որ փաստաբանը հանրությանը հայտնի է  տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ իր տեսակետներով և գործունեությամբ, բազմաբնույթ և տարատեսակ անօրինականությունների դեմ տարած պայքարով, ԵՊՏՀ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կատարած անօրինությունների դեմ տարված աշխատանքով, որի արդյունքում վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Հատկանշական է նաև, որ փաստաբանը բարձրաձայնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող անօրինությունները։

Կոչուբաևը զբաղված է մեկ այլ անօրինության դեմ պայքարով․ խոսքը ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպտագույն խախտումների մասին է։ Ըստ փաստաբանի ՇՊՀ ռեկտորը նշանակվել է սորոսական Լևոն Բարսեղյանի առաջարկությամբ, և որ հաշվի չեն առնվել ռեկտորի ընտրության ընթացակարգերը։

Հատկանշական է ընդգծել, որ փաստաբանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառում էր կատարել, որը վերաբերվում էր Մարտի 1-ի քրեական գործի մի շարք չճշգրտված հանգամանքներին։ Մատնանշելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը սադրանքների միջոցով բախումներ են առաջացրել ցուցարարների ու ոստիկանների միջև՝ Կոչուբաևը նշել էր, որ Մարտի 1-ի քրեական գործը վերանայման կարիք ունի, քանի որ հաշվի առնված չեն մի շարք կարևորագույն հանգամանքներ։

Նման արարքը կապ կարող է ունենալ այս գրառման հետ, թե ոչ, ցույց կտա ժամանակը։