Վլադիմիր Պուտինը «խաղաղության աղավնի»

պւտինՎատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ առաջնորդները նվերներ են փոխանակել:

Ըստ Russia Today-ի` Հռոմի պապը Պուտինին նվիրել է մեդալ, որի վրա խաղաղության հրեշտակ է պատկերված: Հռոմի պապը մանրամասնել է, որ այդ մեդալը նախորդ դարում է ստեղծվել: Մեդալի վրա տեքստ կա Ավետարանից առ այն, որ Սուրբ գիրքը լույս ու ուրախություն է բերում կյանք, ինչպես նաև «աշխարհաքաղաքական մտորումներ պարունակում մեր ու մեր կյանքի մասին»:

Պուտինն իր հերթին նվիրել է Քրիստոս Ամենափրկչի տաճարի պատկերով պանո, ինչպես նաև` Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր:  Հռոմի պապը նաև իր բարևներն է հղել Համայն Ռուսիո պատրիարքին:

Հանդիպումը տևել է մեկ ժամ: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինը գոհ է պոնտիֆիկոսի հետ այս հանդիպումից:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով