Վլադիմիր Զելենսկին առաջատար է 73,18% ձայնով

Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար է նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին առաջատար է 73,18% ձայնով, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,49% ձայն: