Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ Կարապետյանին նշանակելով Սմոլենսկի շրջանի դատախազ: Ռուսաստանի նախագահի հրամանագրում ասված է.

«Սերգեյ Էդուարդովիչ Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի շրջանի դատախազ»:

41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից նա ծառայում էր որպես Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալ։