Վիզաների ծառայության գործունեությունն աստիճան...

2020թ.-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը, հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից: 

Սկզբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`

ուսում,
հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական ​շարժառիթով,
հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց՝ FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն՝ պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում՝ Attestation de déplacement et de voyage ստուգել, ​​թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա: