Վիրահատական միջամտությունն այլընտանք չունի, դ...

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քանի դեռ մենք խաղում ենք «Արցախն անկախ պետություն է» ամուլ մարտավարություն կամ ռազմավարությունը, բալասանյանները նման կերպ են իրենց պահելու, ու գնալով դրա նմանները սեպ են խրելու Հայստանի ու Արցախի ճաքած սրտի մեջ։

Նման բարբաջանքները դադարեցնելու ու անվտանգության սպառնալիքը վերացնելու համար պետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել. ինչքան ուշացնենք, էդքան դժվար է լինելու։ Բալասանյանը, ումով նախկինում հիացել եմ, միակը չէ, դավադրության ալիքը գնալով մեծանալու է։

Գիտեմ բարդ է, բայց վիրահատական միջամտությունն այլընտանք չունի, դանդաղ մահն այլընտրանք չի»: