Video. ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով

NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում: Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։ Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը։

«Դժվար է զսպել արմատապես հոմոֆոբ հասարակությանը, բայց այլ ուղի չկա, քան հետևողական և համառ բացատրությունը, բանականությանը և արդարության զգացմունքին հետևելը` ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական։ Շատ ուրախալի է, որ Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը դա գիտակցում է և իրագործում», – պատմում է NOAH PRIDE–ի ակտիվիստներից մեկը:

Նա շարունակում է. «Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ իսկապես լուրջ մարտահրավերներ, չարժե ուժերը ծախսել ԼԳԲՏ–ի դեմ անիմաստ պայքարի վրա։ Հենց դա է Փաշինյանի գլխավոր արժանիքը, որը պահանջում է հասարակության ակտիվ աջակցությունը»։ NOAH PRIDE–ը ոչ քաղաքական ոչ առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Անդրկովկասի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԼԳԲՏ համայնքներին։ Հիմնադրամը ստեղծվել է 2016թ.–ին և հաջողությամբ համագործակցում է աշխարհի խոշորագույն իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

Այս թեմայով