Video. Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն»...

Այսօր՝ Երևանի 2801-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ գտնվում էին Կարմիր բլուր հնավայրում: Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ իրենց փոքրիկ նվերն էին պատրաստել սիրված դերասան, ներկայում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի համար:

Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը նվիրելուց հետո աջակիցները անձամբ քաղաքապետին տեղեկացրեցին, որ գրքի գովազդի տեղադրումը Երևանում տարբեր պատճառներով մերժվում է: Նարեկ Մանթաշյանը մատնանշելով քաղաքապետի՝ որպես սիրված դերասան ու գովազդներում նկարահանման մեծ փորձ ունենալու փաստը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին գրքի գովազդում՝ քաղաքապետի մասնակցության համար:

Հիշեցնենք, որ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի թույլտվությունը Երևանում քաղաքում, շուրջ 6 ամիս մերժվում է տարբեր արհեստական պատճառաբանություններով: