Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video.Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. ՀՀ գլխավոր դատախազ

Video.Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. ՀՀ գլխավոր դատախազ

Video.Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. ՀՀ գլխավոր դատախազ

Երեկ խորհրդարանականները շարունակել են քննարկել «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը:

Ազգային ժողովը մայիսի 21-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները ողջունել են Կոտայքի մարզի Եղվարդի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր խորհրդարան էին եկել՝ ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին:

Այնուհետեւ խորհրդարանը վավերացրել է 2014 թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Խորհրդարանականները շարունակել են քննարկել «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին արդարադատության որակին, դատավորների եւ դատախազների ընտրության կարգին, դատախազական հսկողությանը, ոստիկանության գործողությունների իրավաչափությանը, կոնկրետ գործերի քննությանն ու հանցագործությունների բացահայտմանը, գործերի արդյունավետությանը, դատախազությունում կոռուպցիայի առկայությանն ու պրոֆեսիոնալիզմի պակասին, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներին, դատավորների անբարեխիղճ աշխատանքին, քաղաքացիների խախտված իրավունքներին եւ այլն:

Հաղորդման վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները: Արամ Մանուկյանը հաղորդումը կառուցվածքի, բովանդակության եւ հիմնավորումների տեսանկյունից դրական է գնահատել: Պատգամավորն անդրադարձել է վերջին շրջանի աղմկահարույց գործերի քննության եւ վճիռների կայացման ընթացքին, հասարակության շրջանում արդարադատական համակարգի նկատմամբ վստահության պակասին, մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությանը: Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ հաղորդման մեջ մանրամասն ներկայացված են ոլորտի եւ ձեռբերումները, եւ խնդիրները, եւ թերացումները: Պարոն Մարգարյանը մտահոգություն է հայտնել ծանր ու միջին ծանրության հանցագործությունների աճի կապակցությամբ եւ հետաքրքրվել, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում այդ առնչությամբ գլխավոր դատախազությունը: Նա անդրադարձել է նաեւ ապօրինի գաղտնալսումների խնդրին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

Դիտվել է 283 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy