Video.19-ամյա նորակոչիկի ծնողները հույս չունեն, որ նա կապրի. Ո՞վ է պատժվելու

Մահամերձ զինծառայողի ծնողները անհույս ենԱրդեն տեղեկացրել էինք, որ Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող 19-ամյա  Խդր  Սարոյանը զինվորական ծառայության ընթացքում անդամալույծ է դարձել: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասել էր  զինծառայողի մայրը, ով ընտնիքի մյուս անդամների հետ անելանելի վիճակում էր հայտնվել:

Խդր Սարոյանի մոր՝ տիկին Ասյայի խոսքով, իր տղան 2015 թվականի հուվարի 12-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության և 4 ամիս անց՝ մայիսի չորսին, բարձր  ջերմությամբ  գնացել է  ՀՀ ՊՆ N զորամասին բուժկետ, որտեղ զինծառայողին մի քանի օր պահելուց հետո, անդամալույծ վիճակում, տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, ապա Երևան (Մուրացանի հոսպիտալ), այնուհետև՝ Քանաքեռի քաղաքացիական հիվանդանոց, իսկ վերջում ծառայության 4-րդ ամիսը չբոլորած զինվորին հանձնել են ծնողներին, ովքեր հոգեմեդ դեղերով տղայի գիտակցությունը պահպանում են, սակայն հույս չունեն որ կապրի:  ՊՆ-ից այս օրերին զինծառայողին որևէ մեկը չի այցելել:

Առավել մանրամասն՝ Politik.am-ի տեսանյութում:

Դիտվել է 2,489 անգամ
 


Այս թեմայով