Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » VIDEO. «Ռոսիա»-ի անդրադարձը Հայաստանին, Ռուսաստանը սիրախաղ է սկսել

VIDEO. «Ռոսիա»-ի անդրադարձը Հայաստանին, Ռուսաստանը սիրախաղ է սկսել

Безымянный«Ռոսիա» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանին:
Ներկայացվել է «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» խորագրով ռեպորտաժ:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին, Հայաստանի անկախության 25-ամյակին: Խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանը դառնում է ոչ միայն պատմական հայրենիք, այլև հարազատ տուն բազմաթիվ սիրիահայերի համար:

Ռեպորտաժում ներկայացվել է, թե տրանսպորտային շրջափակման պայմաններում ինչպիսի զարգացում են ապրում տնտեսության տարբեր ճյուղերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՏՄ կապերի ամրապնդմանը:

Դիտվել է 1,733 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy