Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Ծառուկյանին վերաբերվող հատվածն ամբողջությամբ կոնտեքստից դուրս է ներկայացվել

Video. Ծառուկյանին վերաբերվող հատվածն ամբողջությամբ կոնտեքստից դուրս է ներկայացվել

timthumbԵվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը Realnews.am կայքի հետ զրույցում այսպես բնորոշեց 1in.am կայքի հերթական հրապարակումը, որտեղ Գրիգորյանը, ի թիվս Հայաստանում ներդրումներ կատարելու և տնտեսությունը զարգացնելու խնդիրների վերաբերյալ հարցերին, անդրադարձել էր նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին և Գագիկ Ծառուկյանին:

Նա հայտնեց, որ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին վերաբերվող հատվածն ամբողջությամբ կոտեքստից դուրս է ներկայացվել. «Երբ առավոտյան կարդացի վերնագիրը, զարմացա, թե ինչքան լկտի կարելի է լինել, ոնց կարելի է ընդհանրապես կոնտեքստից դուրս ինչ-որ բան հնարել և էն, ինչ իրենց ցանկությունն է, դնել որպես վերնագիր: Ես գտնում եմ, որ դա լրագրողական անբարոյականություն է, և 1in.am կայքն առաջին անգամ չէ, որ այդպես է անում»,-վրդովված նշեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա Աշոտ Գրիգորյանի խոսքով, նա մշտապես եղել է իր լավ բարեկամը: «Որպես մարդ ես Գագիկ Ծառուկյանին և նրա ծնողներին ամենաբարձր մարդկային արժեքներով եմ գնահատում: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ազգի և տնտեսության զարգացմանը»,-նշեց Աշոտ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ 1in.am կայքը մասնագիտական անբարոյականություն է դրսևորել:

Untitled-1 copy - Copy - Copy