Video. «Քինգ դելյուքս»-ի տնօրենը մեղադրում է Պալաչին

պալաչՄամուլում այսօր հրապարակվել է հարցազրույց, որում սնանկ ճանաչված «Քինգ դելյուքս»-ի տնօրեն Արթուր Հարությունյանը ընկերության սնանկացման համար մեղադրել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Թեմային արձագանքել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Արթուր Հարությունյանի զառանցանքներին վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերվում, և դա ավելի շատ հոգեբանների ու հոգեբույժների համար ուսումնասիրության հարուստ նյութ կարող է լինել, թե ինչու է մարդը սեփական անհաջողություններն ու տապալումները անընդհատ փորձում բարդել ուրիշ մարդկանց վրա»,-ասել է Տոնոյանը՝ ընդգծելով, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Քինգ Դելյուքսը» սնանկ է ճանաչվել սխալ կառավարման հետևանքով և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի երթուղիները դրա հետ ոչ մի կապ չունեն:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով