Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Video. Քալիֆորնիայում ոստիկանները գնդակահարել են հային, որը պարեկային մեքենա էր առեւանգել

Video. Քալիֆորնիայում ոստիկանները գնդակահարել են հային, որը պարեկային մեքենա էր առեւանգել

121538-fullՔալիֆորնիա նահանգի ոստիկանությունը պարզել է Ուեսթ Քովինա քաղաքում ոստիկանական մեքենան առեւանգած, հետապնդումից հետո սպանված կասկածյալի ինքնությունը։ Ըստ իրավապահների, նա Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գեւորգ Ալաչաջյանն է։ Դեպքը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ:Ալաչաջյանը զանգահարել էր ոստիկանություն օգնության խնդրանքով։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը դուրս էր եկել մեքենայից, այդ ժամանակ կասկածյալը նստել էր մեքենան եւ մեծ արագությամբ սլացել։ Ոստիկանները մի քանի անգամ փորձել էին կանգնեցնել մեքենան։Ալաչաջյանը դուրս էր եկել մեքենայից, դիմադրել, արդյունքում ոստիկանները գնդակահարել եւ սպանել էին նրան։

Դիտվել է 185 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy