Video. Տիկին «Մառոզը» բացահայտում է գեներալ Մանվելի սուտը

margarita-xachatryan«Երկրապահ կամավորական միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը առաջնագծում հարցազրույցի ժամանակ ասել է. «Հայ ժողովուրդը դատապարտված ա էս հողում ապրելու, պետք է ապրի որպես հավատացյալ: Ինձ համար շատ հպարտանալու ա, որ էսօր սաղ հելան ոտի: Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են: Էս անկախությունը մերն ա, թուրքը, սաղ աշխարհն էլ, որ ուզի, չի կարա մեզնից տանի: Մեր զինվորները, կամավորները պատրաստ են ցանկացած պահի պատժել թշնամուն»:

Բոլորը գիտեն, որ Հայաստանում և Արցախում նախարարնն ու պաշտոնյաները նաև երկրի մեծահարուստներն են: Հիամ եկեք տեսնենք, թե ինչ է ասում նրանց որդիների «ծառայության» մասին  ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը (տիկին Մառոզ): Նա իր գործունեության ընթացքում մշտապես լինում  է զորամասերում և ավելի լավ է ծանոթ, թե ովքեր և ինչպես են ծառայություն անցկացնում:

«Էդ ոնց ստացվեց,  որ մեծահարուստների տղերքը անվճար սովորում են և բանակից ազատվում: Ես առաջնագծում չեմ տեսել մի միլիոնատերի, մի հարուստի տղա: Ստել չեմ կարող»,-հայտարարում է Մարգարիտա Խաչատրյանը:

 


Այս թեմայով