Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Վարուժան Ավետիսյանի առաջարկը կյանքի է կոչում Վիգեն Սարգսյանը

Video. Վարուժան Ավետիսյանի առաջարկը կյանքի է կոչում Վիգեն Սարգսյանը

unnamedԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը  հարց ուղղեց նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ շեշտելով, թե ոլորտը նոր չէ, բայց նոր պաշտոն է նրա համար:

Նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց, որ հիշարժան օր է այսօր իր համար, քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում՝ առաջին անգամ է այս մասնակցում ԱԺ հարցուպատասխանին:

Նախարարը նշեց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը և տեղեկացրեց, որ այսօր առիթ են ունեցել կառավարութան կազմով ներկայացնել 25-րդ տարում ազգային բանակի գոյության առաջնահերթությունները, որոնք հիմնված են ԶՈւ և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա:

«Գիտեք, որ հունվարի 28-ին բանակի 25-րդ տարին է, և մեր խնդիրն է՝ անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրավիճակը, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,-ասաց նա:

Հետաքրքիր է, որ ազգ-բանակ գաղափարի մասին ամիսներ առաջ հրապարակային ելույթով էր հանդես եկել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Դիտվել է 1,574 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy