VIDEO. Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուի բուկլետներով կանայք ցուցակագրում են սկսել

VanadzorԸնտրողների հետ Վանաձորի Բուլղարական թաղամասում “Համախմբում” Կուսակցության նախընտրական հանդիպումը դիտարկելու ժամանած դիտորդները տեսել են մի խումբ անձանց ովքեր մի կողմ են կանչել քաղաքացիներին և զրուցել նրանց հետ: Այդ անձանցից մեկի մոտ դիտորդները նկատել են ընտրողների ցուցակներ և Վանաձորում ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկարով քարոզչական բուկլետներ: Տեսանյութում պատկերված կինը անձանց հետ զրուցելիս նշումներ է արել ցուցակում, իսկ դիտորդներին հրաժարվել է հայտնել, թե ինչ գործողություններ է իրականացնում:

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով