VIDEO. Սքինհեդները Մոսկվայում 69-ամյա հայի են սպանել դանակով

89177Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, սպանությունում կասկածում են ռուսական արմատական երիտասարդական խմբավորումների անդամներին՝սափրագլուխներին: Ըստ աղբյուրի, 3 հարբած երիտասարդ անցնում էին գարեջրի կրպակի մոտով, որի տերը՝ 69-ամյա Լևոն Քամալյանը, դուրս էր եկել մաքուր օդ շնչելու:

Երիտասարդները մանր առիթով գժտվել են Քամալյանի հետ, այնուհետև նրանցից մեկը դանակով սրտին է հարվածել: Քամալյանը տեղում մահացել է:

Երկրորդ զոհը 36-ամյա ղրղզ Նուրիկ Մունդուզովն է, որին ևս սպանել են սրտին դանակի հարվածով:

Տեսախցիկը ֆիքսել է հանցագործներից մեկին։

Դիտվել է 424 անգամ
 


Այս թեմայով