Video. Սերժ Սարգսյանի նման կեղծարար աշխարհը չի տվել. ՀՀԿ-ական պատգամավոր

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրըԵրեկ Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարել է. «Մի արատավորեք նախագահին, ով եզակի հաջողություններ է գրանցում միջազգային ասպարեզում»,-ասել է Արտաշես Գեղամյանը՝ ավելացնելով, որ չպետք է խանգարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա շարունակի արձանագրել փայլուն արդյունքներ Հայաստանի Հանրապետության համար:

Առաջին հայացքից, այս ելույթը շատ նորմալ ՀՀԿ-ական ելույթ է և չպետք է զարմանալ: Սակայան դա միայն առաջին հայացքից: Մարդիկ դեռ հիշում են, թե ինչպես էր տարիներ առաջ Արտաշես Գեղամյանը արտահայտվում Սերժ Սարգսյանի մասին: Ինչպես կարող է այդ նույն գործիչը  իրարար բացարձակ հակասող հայտարարություններ անել և այդ ամենից հետո համարվել քաղաքական գործիչ և ՀՀ ԱԺ պատգամավոր: Ինչ օգուտ կարող է նման մեկը տալ Հայաստանին: Ինչպես կարող է նա ԱԺ ամբիոնից հայտարարել, որպեսզի քաղաքական գործիչները չխանգարեն մեկին, ում ինքը ոչ հեռավոր անցյալում համարում էր կեղծարար: Ինչպես է նա հավատալու այդ «կեղծարարի» կազմակերպած հանրաքվեի արդյունքներին:

Հ.Գ. Ի վերջո Սերժ Սարգսյանը կարծում ենք պետք է արգելի Արտաշես Գեղամյանին հանդես գալ իր պաշտպանությամբ, քանի որ այն ոչ միայն չի օգնում, այլև ստեղծվում է ավելի բացասսական մթնոլորտ:

Դիտվել է 1,552 անգամ
 


Այս թեմայով