Video. Սերժ Սարգսյանը քեֆ է արել Ալիևի ընկերոջ ռեստորանում

Serj_tashir 1Լրատվականներից մեկը հրապարակել էր մի տեղեկատվություն, ըստ որի «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը իր որդու հարսանիքը անցկացրել է  ադրբեջանական «Սաֆիսա» ռեստորանում, որին  մասնակցել է՝ Սերժ Սարգսյանը:

Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը: Մեր ուսւոմնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ իսկապես «ՍԱՖԻՍԱ» համալիրը պատկանում է ադրբեջանցի գործարարի` Թելման Իսմաիլով Մարդանօղլուին, որը բաքվեցի գործարար է:

Գործարարը իարակնում ազգությամբ հրեա է, բայց ինչպես հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ինքը և Ալիևը ընկերներ են դեռևս երիտասարդ տարիներից.«Ես և Ադրբեջանի նախագաը մտերիմ հարաբերություններ ունենք: Մենք միմյանց ճանաչում ենք դեռևս երիտասարդության տարիներին: Ես չեմ կարող մասնակցել մի պրոցեսի, որը դեմ է Ալիևին»,-ասել է Մարդանօղլուն:

Գործարարը նաև «Ադրբեջանական կոնգրես» համառուսաստանյան կառույցի հիմնադիրներից է: Իր նույն հարցազրույցում նա հայտարարել է, որ իրենց նպատակը բոլոր ադրբեջանցիներին աջակցելն է:

Նկատենք նաև որ գործարարը իր բանկերին ունեցած պարտքերի պատճառով կորցրել է իր բոլոր բիզնեսները և մնացել է միայն «Սաֆիսա» համալիրը:

Փաստորեն հայ գործարարները այս ռեստորանում մեծ միջոցառումներ անցկացնելով փրկում են նրան վերջնական սննկացումից: Հետաքրքիր է Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել համալիրի սեփականատիրոջ մասին, թե ոչ:

Դիտվել է 1,267 անգամ
 


Այս թեմայով